Վաշինգտոնը Ուկրաինային 20-50 Tomahawk հրթիռ կարող է հատկացնել, ինչը որոշիչ ազդեցություն չի ունենա պատերազմի դինամիկայի վրա. հայտնում է Financial Times թերթը։
ԱՄՆ-ն ունի ընդհ. 4150 Tomahawk հրթիռ։ 2026թ. բյուջեում Պենտագոնը միջոցներ է խնդրել միայն 57 հրթիռի համար։ Նշվում է նաև, որ պաշարների մի մասը կարող է անհրաժեշտ լինել ԱՄՆ-ին այլ ուղղությունների համար, ներառյալ՝ Վենեսուելայի տարածքին հնարավոր հարվածները: