Եգիպտոսը, Կատարը և Թուրքիան, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի մասնակցությամբ, ստորագրել են Գազայի հատվածում հրադադարի վերաբերյալ համաձայնագրի փաստաթուղթը։
Ստորագրման արարողությունը տեղի է ունեցել Եգիպտոսի Շարմ էլ Շեյխ քաղաքում՝ Խաղաղության միջազգային գագաթնաժողովի շրջանակում։
Միջոցառմանը ներկա էր նաև Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Իր ելույթում նախագահ Թրամփը դիմել էր նրան և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին՝ հիշեցնելով, որ ԱՄՆ-ն է միջնորդել հայ-ադրբեջանական տասնամյակների հակամարտության կարգավորմանը։
Իր ելույթում ԱՄՆ նախագահը նաև նշել է․ «Հայաստանի և Ադրբեջանի միջև փոքր պատերազմը մենք ավարտեցինք։ Նայեք նրանց, այստեղ նստած են, ընկերներ են»։