Միջազգային

Սիրիան հետաքրքրված է ռուսական ռազմաբազաների պահպանմամբ. Լավրով

Սիրիան հետաքրքրված է ռուսական ռազմաբազաների պահպանմամբ. Լավրով

Սիրիան հետաքրքրված է Տարտուսում և Խմեյմիմում ռուսական ռազմաբազաների պահպանմամբ. դրանք կարող են վերաօգտագործվել որպես մարդասիրական կենտրոններ. հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։

«Ինչպես ասաց նախագահը, մենք հույսը դնում ենք ընդունող երկրի՝ Սիրիայի շահերի վրա», - ասել է Լավրովը արաբական երկրների լրագրողների հետ հանդիպման ժամանակ։

Նախարարը հավելել է, որ նոր պայմաններում այս բազաները կարող են խաղալ այլ դեր, ոչ միայն՝ որպես ռազմական հենակետ։

«Հաշվի առնելով Աֆրիկա մարդասիրական հոսքեր հաստատելու անհրաժեշտությունը, դրանք կարող են լինել ծովային և օդային բազաներ, որոնք կծառայեն այնտեղ մարդասիրական մատակարարումներ ուղարկելու համար, այդ թվում՝ Սահարա-Սահել տարածաշրջան և այլ կարիքավոր երկրներ», - ընդգծել է նա։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական