CNN Türk-ի հաղորդմամբ՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը հրաժարվել է վայրէջք կատարել Եգիպտոսում, երբ տեղեկացել է, որ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն պատրաստվում է մասնակցել Շարմ էլ-Շեյխի գագաթնաժողովին։
Էրդողանի ինքնաթիռը մի քանի շրջան է կատարել Կարմիր ծովի վրայով՝ առանց վայրէջքի։ Այն վայրէջք է կատարել միայն այն ժամանակ, երբ պարզ է դարձել, որ Նեթանյահուի մասնակցությունը գագաթնաժողովին չեղարկվել է։
Աղբյուրների փոխանցմամբ՝ Էրդողանը հստակ նշել էր, որ չի մասնակցելու որևէ գագաթնաժողովի, եթե դրան ներկա լինի Նեթանյահուն։