Իսրայելը հաջորդ տարի Խաղաղության Նոբելյան մրցանակի համար կառաջադրի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի թեկնածությունը: Այս մասին հայտարարել է Իսրայելի խորհրդարանի խոսնակ Ամիր Օհանան՝ ելույթ ունենալով խորհրդարանում Դոնալդ Թրամփի դիմավորման արարողության ժամանակ:
«Պարոն Թրամփ, Դուք ամենից շատ եք արժանի Խաղաղության մրցանակի։ Այդ պատճառով ես այստեղ հայտարարում եմ, որ մենք կփորձենք ներգրավել աշխարհի խորհրդարանների խոսնակներին և առաջադրել Ձեր թեկնածությունը հաջորդ տարվա Խաղաղության նոբելյան մրցանակի համար»,- հայտարարել Է Իսրայելի խորհրդարանի խոսնակը։