Միջազգային

Աճում է «3+3» մեխանիզմի արդիականությունը. Մուստաֆաև

Աճում է «3+3» մեխանիզմի արդիականությունը. Մուստաֆաև

Տարածաշրջանում խաղաղության, կայունության, անվտանգության, բարգավաճման և համագործակցության ապահովման նախաձեռնությունների ամրապնդումը կարևորագույն նշանակություն ունի բոլոր ոլորտներում համագործակցության զարգացման համար։

Այս մասին հայտարարել է Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևը՝ Բաքվում ընթացող Ադրբեջանի, Ռուսաստանի և Իրանի կառավարության ներկայացուցիչների եռակողմ հանդիպման ժամանակ։

Շահին Մուստաֆաևը նշել է, որ այս համատեքստում աճում է «3+3» տարածաշրջանային խորհրդակցական մեխանիզմի արդիականությունը.

«Այս նախաձեռնությունը լրացնում է առկա երկկողմ և այլ համագործակցության ձևաչափերը, ամրապնդում է տարածաշրջանային անվտանգությունն ու կայունությունը և ստեղծում է տնտեսական աճի և առաջընթացի նոր հնարավորություններ»,- ասել է նա։

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական