NBC News-ը հաղորդում է, որ Իսրայելի նախագահ Իցհակ Հերցոգը շուտով Թրամփին կհանձնի Իսրայելի նախագահական պատվո մեդալը։
Սա երկրի բարձրագույն քաղաքացիական պարգևն է։ ԱՄՆ նախագահը այն կստանա «պատանդների ազատ արձակմանը և պատերազմի ավարտին նպաստած պատմական համաձայնագրի կնքման գործում» իր դերի համար։
Նաև հաղորդվում է, որ Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ էլ-Սիսին էլ Թրամփին կհանձնի «Նեղոսի վզնոցը», որը հայտնի է նաև որպես Նեղոսի շքանշան։ Սա երկրի բարձրագույն պետական պարգևն է։ Թրամփը այն կստանա «Գազայում պատերազմի ավարտին իր կարևոր դերի» համար, ասվում է Եգիպտոսի վարչակազմի հայտարարության մեջ։