Արևմտյան երկրների որոշ գործողություններ վկայում են այն մասին, որ նրանց անհրաժեշտ է ոչ թե անկախ, այլ՝ ենթամանդատային Պաղեստին. հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։
«Ըստ որոշ նշանների՝ մեր մի շարք արևմտյան գործընկերների, այդ թվում՝ բրիտանացիների գործողություններն ընթանում են այդ ուղղությամբ», - ասել է նա։
Ըստ Լավրովի՝ Պաղեստինյան պետության ստեղծմանն այլընտրանք չկա, հարցը կարող է լուծվել միայն փոխզիջումների հիման վրա։
«Չեմ կարծում, որ մունիցիպալիտետների կամ ինչ-որ քվազի - պետական կառույցների ստեղծումը (Պաղեստինյան պետության փոխարեն) կհամարվի բավարար արդյունք արաբական աշխարհում, այն էլ՝ պաղեստինցիների կողմից, որպես այս ութսունամյա դրամայի գոհացուցիչ արդյունք։ Ես կարծում եմ, որ պաղեստինցիները պետք է պատրաստ լինեն այդ ողբերգությանը: Այստեղ պետք է փոխզիջումների գնալ, ոչ մի կասկած չկա»,- ասել է նա։
Լավրովը շեշտել է, որ Իսրայելը երկար տարիներ լուրջ չի ընդունել Պաղեստինյան պետության ստեղծման չլուծված հարցի նշանակությունը։