ՀԱՄԱՍ-ը սկսել է Գազայում գտնվող իսրայելցի գերիների Կարմիր խաչի պատվիրակությանը հանձնման գործընթացը։
Իսրայելի պետական KAN հեռուստաալիքի հաղորդման համաձայն՝ բանտարկյալները կազատվեն փուլերով՝ երեք վայրերից՝ Գազա քաղաք, Դեյր էլ-Բալահ և Խան Յունուս։
Առաջին փուլի ընթացքում ազատ արձակված բանտարկյալների թվում են Մաթան Անգրեստը, Ալոն Օհելը, Գայ Գիլբոա-Դալալը, Գալի Բերմանը, Զիվ Բերմանը, Էյթան Մորը և Օմրի Միրանը։
Միաժամանակ, Իսրայելը պատրաստվում է ՀԱՄԱՍ-ին փոխանցել 250 պաղեստինցի բանտարկյալների և ավելի քան 1700 ձերբակալվածների: Reuters-ի տվյալներով՝ նրանց մի մասն արդեն ավտոբուսներում է և պատրաստվում է տեղափոխման։