Միջազգային

ԱՄՆ-ի արևելյան ու արևմտյան ափերին ուժեղ փոթորիկներ են

ԱՄՆ-ի արևելյան ու արևմտյան ափերին ուժեղ փոթորիկներ են

Կիրակի օրը ԱՄՆ-ի արևելյան ափին «Նորեիսթեր» (Nor’easter) փոթորիկը խափանել է տրանսպորտային համակարգը։ Ճանապարհները ողողվել են ջրով, հետաձգվել են ավիաչվերթները։

Խիտ բնակեցված հյուսիսարևելյան շրջաններում առատ տեղումներ են, ուժեղ քամիներ և ափամերձ ջրհեղեղներ:

Միևնույն ժամանակ, մայրցամաքի արևմտյան մասում՝ Ալյասկայի արևմուտքում, ափամերձ համայնքներում «Հալոնգ» թայֆունի մնացորդները առաջացրել են փոթորկներ ու կործանարար ջրհեղեղներ։ Տներն ամբողջությամբ հիմքերից պոկվել են։

Ալյասկայի Կիպնուկ և Կվիգիլինգոկ փոքր գյուղերում փրկարարական ինքնաթիռներ են ուղարկվել, քանի որ, ըստ տեղեկությունների, մինչև 20 մարդ կարող է անհետ կորած լինել, հայտնել է նահանգի Հայրենիքի անվտանգության և արտակարգ իրավիճակների կառավարման բաժնի խոսնակը:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական