Ռուսաստանի անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը կոշտ է արձագանքել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարություններին։
Թրամփը նշել էր, որ եթե Ռուսաստանի նախագահը չկարգավորի ուկրաինական հակամարտությունը, «դա վատ կավարտվի նրա համար»։ Մեդվեդևը նշել է, որ դա նրա հարյուրավոր սպառնալիքներից մեկն է։
Մեդվեդևն ուշադրություն է հրավիրել «Տոմահավկ» հրթիռների հնարավոր մատակարարման վտանգների վրա։ Նա նշել է, որ հարձակման ժամանակ անհնար է տարբերակել ատոմային և սովորական «Տոմահավկերը», և այդ հրթիռները արձակողը կլինի ոչ թե Կիևը, այլ՝ ԱՄՆ-ն։
«Այս հրթիռների մատակարարումը կարող է վատ ավարտ ունենալ բոլորի համար։ Եվ ամենից շատ՝ հենց Թրամփի», - գրել է Մեդվեդևը։
Նա հույս է հայտնել, որ դա հերթական դատարկ սպառնալիքն է։