Իսրայելական լրատվամիջոցները հաղորդում են, որ ՀԱՄԱՍ-ը «Կարմիր խաչի» առաքելությանն է փոխանցել իսրայելական բոլոր գերիներին։ Քիչ առաջ փոխանցվել է մնացած 13 ողջ պատանդները։
Հիշեցնենք, որ ՀԱՄԱՍ-ը համաձայնվել է Իսրայելի հետ ԱՄՆ-ի ներկայացրած խաղաղության պլանին, և որպես առաջին քայլ ազատ արձակել ողջ մնացած բոլոր գերիներին։ Այսօր սկզբում ազատ էր արձակվել 7 գերի, ևս 13-ին էլ վերադարձրել է քիչ առաջ։
Զոհված 28 պատանդների մարմինները մնում են խմբավորման մոտ, և նրանց մեծ մասին նախատեսվում է փոխանցել ավելի ուշ։