Քնեսեթում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դրական է պատասխանել հարցին, թե արդյոք Գազայում պատերազմն ավարտվել է։
«Սա հիանալի օր է։ Սա բոլորովին նոր սկիզբ է, և կարծում եմ, որ երբեք նման իրադարձություն չի եղել»,- ասել է Թրամփը։
Հարցին, թե ինչ կլինի ՀԱՄԱՍ-ի հետ, եթե չհետևի հրադադարի պայմանավորվածություններին, նա պատասխանել է. «Նրանք կհետևեն»։