Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջնորդությամբ հեռախոսազրույց է ունեցել Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ ալ-Սիսիի հետ։
Հեռախոսազրույցի ընթացքում Նեթանյահուն ընդունել է Եգիպտոսի առաջնորդի հրավերը՝ մասնակցելու այսօր Շարմ էշ Շեյխում կայանալիք Գազայի խաղաղության ծրագրի վերաբերյալ միջազգային գագաթնաժողովին։
Նշենք, որ Սիսին պատերազմի ողջ ընթացքում խուսափել է Նեթանյահուի հետ հաղորդակցվելուց և չի հրավիրել Իսրայելի վարչապետին այսօրվա գագաթնաժողովին։
Գագաթնաժողովին կմասնակցի շուրջ 30 երկրի առաջնորդ։ Մասնակցիների թվում է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։