Միջազգային

Մակրոնն ու Զելենսկին հեռախոսազրույց են ունեցել

Մակրոնն ու Զելենսկին հեռախոսազրույց են ունեցել

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ու Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հեռախոսազրույց են ունեցել։ Այդ մասին հայտնել է Մակրոնը X-ի իր միկրոբլոգում։

«Ես խոսեցի նախագահ Զելենսկիի հետ։ Քանի որ Գազայում ձեռք բերված համաձայնագիրը Մերձավոր Արևելքում խաղաղության հույսի շող է ներշնչում, Ուկրաինայում պատերազմը նույնպես պետք է ավարտվի։

Եթե Ռուսաստանը շարունակի իր համառ պատերազմը և հրաժարվի բանակցությունների սեղանի շուրջ նստելուց, ապա ստիպված կլինի վճարել դրա գինը։ Ֆրանսիան դատապարտում է Ուկրաինայի կարևորագույն ենթակառուցվածքների դեմ Ռուսաստանի հարվածները, որոնք, ըստ էության, թիրախավորում են քաղաքացիական բնակչությանը ձմռան նախօրեին։

Մեր գործընկերների հետ միասին մենք ուսումնասիրում ենք անհրաժեշտ օգնությունը՝ կարևոր ծառայությունները վերականգնելու և ապահովելու համար։ Ֆրանսիան ավելի քան երբևէ կանգնած է Ուկրաինայի կողքին՝ լիովին ներգրավված լինելով Կամքի կոալիցիայի շրջանակներում»,- գրել է նա։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական