Շարմ էլ Շեյխից մոտ 50 կմ հեռավորության վրա տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով զոհվել են Գազայի խաղաղության բանակցություններին մեկնող Կատարի պատվիրակության երեք անդամներ, ևս երկուսը վիրավորվել են, հայտնում է Reuters-ը։
Ըստ տեղեկությունների՝ զոհերը կատարցի դիվանագետներ են։
Եգիպտոսի իշխանությունները հետաքննում են պատահարը։