Միջազգային

Աֆղանստանի և Պակիստանի սահմանին ծանր մարտեր են սկսվել

Աֆղանստանի և Պակիստանի սահմանին ծանր մարտեր են սկսվել

Աֆղանա-Պակիստանի սահմանին՝ Դուրանդ գծի երկայնքով, ծանր մարտեր են սկսվել, հայտնում է Tolo news-ը։

«Տեղական աղբյուրները հաղորդում են Դուրանդ գծի երկայնքով «Թալիբան» շարժման ուժերի և Պակիստանի բանակի միջև լայնածավալ բախումների մասին», - ասվում է հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ Կունար, Նանգարհար և Հելմանդ նահանգներում ընթանում են դաժան մարտեր։ «Թալիբան» շարժման ուժերը մի քանի ուղղություններից հարձակվել են Պակիստանի սահմանային դիրքերի վրա։ Ըստ տեղեկությունների՝ Պակիստանի զորքերը լքել են իրենց դիրքերը և որոշ շրջաններում նահանջել։

«Տեղական աղբյուրները նաև հաստատել են Հելմանդ նահանգի Բահրամչա շրջանում գտնվող Պակիստանի բանակի սահմանային դիրքերից մեկի անկումը», - հաղորդել է հրատարակությունը իր Telegram ալիքում։

Վերջին հաղորդագրությունների համաձայն՝ սպանվել է երկու պակիստանցի զինվոր և հինգ «Թալիբան» շարժման զինյալ։ Պակիստանի կործանիչները նույնպես օդ են բարձրացել։  

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական