Միջազգային

Թրամփն ու Զելենսկին քննարկել են Tomahawk հրթիռների հնարավոր մատակարարումները․ Axios

Թրամփն ու Զելենսկին քննարկել են Tomahawk հրթիռների հնարավոր մատակարարումները․ Axios

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին այսօր հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են Կիևի կողմից Tomahawk հրթիռներ ստանալու հնարավորությունը։ Այդ մասին հայտնում է Axios-ը՝ հղում անելով երկու աղբյուրների։

«Շաբաթ օրը Թրամփը զրուցել է Զելենսկու հետ, և նրանք քննարկել են Ուկրաինայի կողմից Tomahawk հեռահար հրթիռներ ստանալու հնարավորությունը։ Աղբյուրները չեն նշել, թե արդյոք որևէ վերջնական որոշում կայացվե՞լ է, թե ոչ», - նշվում է հաղորդագրության մեջ։

Աղբյուրներից մեկը նշել է, որ հեռախոսազրույցը տևել է մոտ 30 րոպե։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական