Հոկտեմբերի 11-ին հեռախոսազրույց է տեղի ունեցել Ադրբեջանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարներ Ջեյհուն Բայրամովի և Հաքան Ֆիդանի միջև։
Զրույցի ընթացքում քննարկվել է Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակը, ինչպես նաև Գազայի համաձայնագրից բխող հարցերը։ Ընդգծվել է Թուրքիայի հաջող միջնորդական ջանքերն այս կարևոր համաձայնագրի կնքման գործում։
Նախարարները նաև մտքեր են փոխանակել երկկողմ և տարածաշրջանային փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ։