ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հետ։
Այդ մասին հայտնել է Զելենսկին՝ նշելով, որ զրույցն արդյունավետ էր։
«Ես խոսեցի Թրամփի հետ։ Դա լավ զրույց էր, շատ արդյունավետ։ Ես շնորհավորեցի նրան իր հաջողության և Մերձավոր Արևելքի համար համաձայնագրի համար, որը նա իսկապես ապահովեց՝ հզոր արդյունք։ Եթե մենք կարողանանք դադարեցնել պատերազմը այդ տարածաշրջանում, ապա մենք անպայման կարող ենք դադարեցնել այլ պատերազմներ, այդ թվում՝ այս ռուսական պատերազմը։ Ես նրան տեղեկացրի մեր էներգետիկ ոլորտի դեմ Ռուսաստանի հարվածների մասին։
Ես շնորհակալ եմ նրան մեզ աջակցելու պատրաստակամության համար։ Մենք քննարկեցինք մեր օդային պաշտպանությունը ամրապնդելու հնարավորությունները և այս առումով մեր կողմից պատրաստվող համաձայնագրերը։ Մեզ անհրաժեշտ է, որ ռուսները պատրաստ լինեն զբաղվել իրական դիվանագիտությամբ։ Դրան կարելի է հասնել ուժի միջոցով։ Շնորհակալություն, պարոն նախագահ»,- գրել է Ուկրաինայի նախագահը։