ԱՄՆ Թենեսի նահանգում գտնվող պայթուցիկ նյութերի գործարանում տեղի ունեցած հզոր պայթյունի հետևանքով մի քանի մարդ զոհվել է, կան անհետ կորածներ։ Գործարանը գտնվում է Նեշվիլ քաղաքի հարավ-արևմուտքում՝ մոտ 100 կիլոմետր հեռավորության վրա։
Պայթյունի պատճառը դեռևս հայտնի չէ, իրավապահ մարմինները և արտակարգ ծառայությունները շարունակում են աշխատել դեպքի վայրում։