Միջազգային

Ադրբեջանը ռուսախոս երկիր է. Պուտին

Ադրբեջանը ռուսախոս երկիր է. Պուտին

ՌԴ-ի և Ադրբեջանի հարաբերություններում ճգնաժամ չի եղել. դա զգացմունքների ճգնաժամ էր. հայտարարել է Վլադիմիր Պուտինը՝ անդրադառնլով երկու երկրների հարաբերություններին։

Նա նաև հույս է հայտնել, որ Ադրբեջանի հետ հարաբերություններում զգացմունքները կմնան անցյալում:

«Հույզերն, իհարկե, անխուսափելի են, բայց միշտ ավելի լավ է դրանք զսպել, որպեսզի չխանգարեն աշխատանքին։ Հուսով եմ՝ այս ամենն անցյալում է», - ասել է Պուտինը։

Նա նաև հայտարարել է, որ Ադրբեջանը գործնականում ռուսախոս երկիր է, ինչը խոսում է Ռուսաստանի հետ հարաբերությունները զարգացնելու՝ պետության տրամադրվածության մասին: 

«Թույլ տվեք հիշեցնել, որ Ադրբեջանը ևս գործնականում ռուսախոս երկիր է. այնտեղ ամենուրեք ռուսերեն են խոսում։ Սա նաև վկայում է Ռուսաստանի հետ հարաբերությունները զարգացնելու՝ երկրի հիմնարար հանձնառության մասին», - ասել է նա։

Պուտինը հավելել է, որ մեծ հույս ունի ապագայում երկու երկրների միջև նման հարաբերությունների զարգացման համար։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական