ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփի նամակը և գրավոր պատասխանել, հայտարարել է Թրամփի կինը։
«Իմ ներկայացուցիչն անմիջականորեն աշխատել է Պուտինի թիմի հետ՝ ուկրաինացի երեխաների վերադարձի հարցով։ Վերջին 24 ժամվա ընթացքում 8 երեխա վերամիավորվել է ընտանիքի հետ»,- ասել է Մելանյան:
Նա հավելել է, որ երեք ամիս շարունակ պահպանել է «բաց հաղորդակցության ալիք» Պուտինի հետ։
Ավելի վաղ Դոնալդ Թրամփը Պուտինին էր փոխանցել կնոջ՝ Մելանյա Թրամփի նամակը, որում վերջինը բարձրաձայնել էր Ուկրաինայում պատերազմի հետևանքով երեխաների խնդիրների մասին։