Ռուսաստանը կաջակցի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի թեկնածությանը Նոբելյան խաղաղության մրցանակի համար․ հայտարարել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը։
Նախօրեին Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն և Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ աս Սիսին կոչ են արել Թրամփին Խաղաղության Նոբելյան մրցանակ հանձնել:
«Տվեք Նոբելյան խաղաղության մրցանակը Դոնալդ Թրամփին, նա արժանի է դրան», - գրել է Նեթանյահուն հինգշաբթի օրը X սոցիալական ցանցում։