Միջազգային

Եվրոպայում անօթևան է շուրջ մեկ միլիոն մարդ

Եվրոպայում անօթևան է շուրջ մեկ միլիոն մարդ

Եվրոպայում ամեն գիշեր ավելի քան 1 մլն 270 հազար մարդ է քնում փողոցում. հայտնել է անօթևանների հետ աշխատող ազգային կազմակերպությունների եվրոպական ֆեդերացիան։ 

ԵՄ բնակչության գրեթե 5% -ը կյանքում գոնե մեկ անգամ բախվել է անօթևանության:

Այս ցուցանիշն արտացոլում է միայն տեսանելի անօթևանների թիվը և պահպանողական գնահատական է:

Որպես օրինակ բերվել է Բրյուսելը, որտեղ 2008-ին եղել է շուրջ 1,7 հազար անօթևան, իսկ այժմ նրանց թիվը մոտենում է 10 հազարի: Աճը բացատրվում է ինչպես բնակարանների կտրուկ թանկացմամբ, այնպես էլ՝ միգրացիոն քաղաքականության փոփոխություններով, երբ Բելգիայի դաշնային իշխանությունները դադարել են ապաստան հայցողների զգալի մասին ապահովել ընդունելության պայմաններով, ինչը նրանց փողոց է մղում:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական