Իսրայելի կառավարությունը վավերացրել է Պաղեստինի ՀԱՄԱՍ խմբավորման հետ հաշտության համաձայնագիրը։ Այն հաստատվել է միջնորդների կողմից համաձայնության մասին հայտարարությունից մոտ 24 ժամ անց:
Համաձայնագիրը, որը մշակվել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախաձեռնությամբ՝ Գազայում երկու տարի տևած պատերազմը դադարեցնելու նպատակով, նախատեսում է իսրայելցի պատանդների ազատում՝ փոխարենը պաղեստինցի բանտարկյալների ազատ արձակման և Գազայից իսրայելական զորքերի փուլային դուրսբերման մեկնարկի դիմաց:
«Կառավարությունն այսօր հաստատել է բոլոր պատանդների՝ կենդանի և մահացած, ազատման շրջանակը», – հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի անգլերեն X էջը: