Միջազգային

Նկատեցիք՝ Հայաստանի վարչապետն ու Ադրբեջանի նախագահը ջերմ շփվեցին. Լեբեդև

Նկատեցիք՝ Հայաստանի վարչապետն ու Ադրբեջանի նախագահը ջերմ շփվեցին. Լեբեդև

Դուշանբեում ընթացող ԱՊՀ գագաթնաժողովի ընթացքում Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը ջերմ զրույց են ունեցել՝ քննարկելով Հարավային Կովկասում խաղաղության և անվտանգության ամրապնդման ուղիները. հայտնել է ԱՊՀ գլխավոր քարտուղար Սերգեյ Լեբեդևը։

«Դուշանբեի տոնական և գեղեցիկ մթնոլորտը նպաստեց, որ բազմաթիվ հանդիպումներն ու քննարկումները դրական արդյունքներ տան: Դուք, հավանաբար, նկատեցիք, որ Հայաստանի վարչապետն ու Ադրբեջանի նախագահը շատ ջերմ շփվեցին: Նրանք չքննարկեցին վիճելի հարցեր, այլ խոսեցին այն մասին, թե ինչպես առաջ շարժվել խաղաղությունն ու անվտանգությունը ամրապնդելու ճանապարհով»,- ասել է Լեբեդևը:

Նա նաև նշել է, որ գագաթնաժողովի ընթացքում ԱՊՀ երկրների ղեկավարների միջև տեղի են ունեցել բազմաթիվ երկկողմ հանդիպումներ. «Իմ սեփական աչքերով տեսա, թե ինչպես են Տաջիկստանի և Ղրղզստանի ղեկավարները, որոնք այժմ կարելի է ասել՝ բարեկամ եղբայրական ժողովուրդներ են, քննարկում ընկերության և համագործակցության խորացման հարցեր: Նույնը վերաբերում է Տաջիկստանի և Ուզբեկստանի հարաբերություններին»,- հավելել է Լեբեդևը:

Գլխավոր քարտուղարը ընդգծել է, որ Դուշանբեի գագաթնաժողովը նպաստել է կոնկրետ առաջարկներով և ծրագրերով բովանդակալից երկխոսությանը՝ ուղղված ԱՊՀ երկրների միջև համագործակցության ամրապնդմանը:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական