Միջազգային

Ռուսական հարձակման հետևանքով Կիևի մի մասում էլեկտրաէներգիան անջատվել է

Ռուսական հարձակման հետևանքով Կիևի մի մասում էլեկտրաէներգիան անջատվել է

Հոկտեմբերի 10-ի գիշերը ռուսական զորքերը զանգվածային հարձակում են սկսել Կիևի վրա՝ օգտագործելով հարձակողական անօդաչու թռչող սարքեր և բալիստիկ հրթիռներ, հայտնել է Ուկրաինայի ռազմաօդային ուժերը:

Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոյի խոսքով՝ հիմնական հարվածները հասցվել են կարևորագույն ենթակառուցվածքներին: 

«Մայրաքաղաքի ձախ ափը հոսանքազրկված է: Կան նաև ջրամատակարարման խնդիրներ», - գրել է Կլիչկոն: Քաղաքային վարչակազմը զգուշացրել է աջից ձախ ափ մետրոյի գնացքների ծառայության դադարեցման մասին: Էլեկտրաէներգիայի անջատումներ են տեղի ունեցել նաև Կիևի այլ մասերում, նշել է քաղաքի ռազմական վարչակազմի ղեկավար Տիմուր Տկաչենկոն։

Խփված անօդաչու թռչող սարքերի բեկորների հետևանքով քաղաքի մի քանի թաղամասերում վնասվել են բնակելի շենքեր և քաղաքացիական ենթակառուցվածքներ: Պեչերսկի շրջանում 17-հարկանի շենքում հրդեհ է բռնկվել, որի հետևանքով վիրավորվել է ինը մարդ, որոնցից հինգը հոսպիտալացվել են, հայտնել է Ուկրաինայի արտակարգ իրավիճակների պետական ​​ծառայությունը։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական