Վենեսուելայի պաշտոնյաները, ձգտելով վերջ դնել ԱՄՆ-ի հետ առճակատմանը, Դոնալդ Թրամփի վարչակազմին առաջարկել են խոշոր մասնաբաժին երկրի նավթային և այլ հանքավայրերում: Բանակցությունները տևել են ամիսներ․ գրում է The New York Times-ը։
Այս առաջարկը սեղանին է մնացել նույնիսկ այն ժամանակ, երբ Թրամփի վարչակազմը Նիկոլաս Մադուրոյի կառավարությանն անվանել է թմրահաբեկչական կարտել, ռազմանավեր ուղարկել Կարիբյան ավազան և սկսեց ոչնչացնել նավերը:
Ըստ այդ առաջարկությունների՝ Մադուրոն պատրաստ էր բացել նավթի և ոսկու արդյունահանման նախագծեր ամերիկյան ընկերությունների համար, նրանց տրամադրել առաջնահերթ պայմանագրեր, վերահասցեագրել նավթի հոսքը Չինաստանից ԱՄՆ և վերանայել հումքային համաձայնագրերը Չինաստանի, Իրանի և Ռուսաստանի հետ: