Միջազգային

Մարոկկոյում «Սերունդ Z 212»-ի ցույցերը շարունակվում են

Մարոկկոյում «Սերունդ Z 212»-ի ցույցերը շարունակվում են

Մարոկկոյի քաղաքներում չեն դադարում «Սերունդ Z 212» շարժման բողոքի ակցիաները: Ցույցերի մասնակիցները պահանջում են կառավարության հրաժարականը՝ գնաճի, առողջապահության ու կրթության ոլորտներում ճգնաժամի պատճառով։ 

Սեպտեմբերի վերջին սկսված ցույցերի պատճառը ֆուտբոլի աշխարհի առաջնության համար մարզադաշտի կառուցման կառավարական ծրագիրն է եղել։ Այն տեղի կունենա 2030 թվականին։ Նախագիծը կարժենա հինգ միլիարդ դոլար։ 

«Սերունդ Z 212» - ը բաց նամակ է հրապարակել Մարոկկոյի թագավոր Մուհամեդ 6-րդին: Այն կոչ է անում միապետին՝ լուծարել կառավարությունը, ազատ արձակել քաղբանտարկյալներին, պատասխանատվության ենթարկել կոռումպացված պաշտոնյաներին և բարեփոխել պետական ​​ծառայության համակարգը։

Մարոկկոյում ցույցերը սկսվել են խաղաղ, բայց որոշ ժամանակ անց վերածվել են անկարգությունների և ոստիկանության հետ բախումների: Բողոքի ցույցերի ընթացքում առնվազն երեք մարդ Է զոհվել, մոտ երեք հարյուրը՝ վիրավորվել։ Բողոքի ցույցերի հարյուրավոր մասնակիցներ ձերբակալվել են։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական