Միջազգային

Թրամփն առաջարկել Է Իսպանիային վռնդել ՆԱՏՕ-ից

Թրամփն առաջարկել Է Իսպանիային վռնդել ՆԱՏՕ-ից

Նախագահ Դոնալդ Թրամփը քննադատել է Իսպանիային այն բանի համար, որ չի ցանկանում պաշտպանական ծախսերը հասցնել ՀՆԱ-ի 5 տոկոսի մակարդակին, ինչպես այդ ամռանը պայմանավորվել էին ՆԱՏՕ-ի բոլոր երկրները։

«Պետք է զանգահարել նրանց և պարզել, թե ինչու են նրանք հետ մնում։ Եվ նրանց մոտ էլ ամեն ինչ լավ է, գիտեք։ Շատ բաների շնորհիվ, որ մենք արել ենք, նրանք լավ են: Իսպանիան արդարացում չունի՝ պաշտպանական ծախսերը չհասցնելու ՆԱՏՕ-ի երկրների կողմից համաձայնեցված ծախսերին»,- ասել է Թրամփը Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբբի հետ զրույցի ժամանակ:

«Գուցե նրանց պետք է վռնդել ՆԱՏՕ-ից, անկեղծ ասած»,- ընդգծել է Թրամփը։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական