Միջազգային

Թուրքիան ուշադիր կհետևի Գազայի համաձայնագրի կատարմանը. Էրդողան

Թուրքիան ուշադիր կհետևի Գազայի համաձայնագրի կատարմանը. Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ շատ գոհ է այն բանակցություններից, որոնք հանգեցրել են Գազայում հրադադարի համաձայնագրի կնքմանը:

Էրդողանը Թրամփին հատուկ շնորհակալություն է հայտնել անհրաժեշտ քաղաքական կամք ցուցաբերելով համար:

«Մենք ուշադիր կհետևենք համաձայնագրի մանրակրկիտ կատարմանը և կշարունակենք մեր ներդրումն ունենալ գործընթացում։ Նույն կերպ մենք կշարունակենք մեր պայքարն այնքան ժամանակ, քանի դեռ չի ստեղծվել Պաղեստինի պետություն, որը հիմնված է 1967 թվականի սահմանների վրա՝ Արևելյան Երուսաղեմ մայրաքաղաքով, անկախ, ինքնիշխան և տարածքային ամբողջականություն ունեցող», - ասել է նա։ 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական