Ղազախստանի առաջին փոխվարչապետ Ռոման Սկլյարը և «Գազպրոմի» կառավարման կոմիտեի նախագահ Ալեքսեյ Միլլերը աշխատանքային հանդիպում են անցկացրել, որի ընթացքում ստորագրել են Ռուսաստանը և Ղազախստանը կապող նոր գազատարի կառուցման նախագծի իրականացման վերաբերյալ հուշագիր։
«Ստորագրվել է Ռուսաստանից Ղազախստան նոր մայրուղային գազատարի կառուցման նախագծի իրականացման վերաբերյալ հուշագիր», - ասվում է «Գազպրոմի» հաղորդագրության մեջ։
Ստորագրվել է նաև համաձայնագիր Ռուսաստանում ղազախական գազի երկարաժամկետ վերամշակման հիմնական պայմանների վերաբերյալ։
Հանդիպման ընթացքում կողմերը նշել են իրենց «հանձնառությունը երկարաժամկետ համագործակցությանը՝ հաշվի առնելով Ղազախստանի բնական գազի աճող պահանջարկը»։