Միջազգային

Ալիևը շնորհակալություն է հայտնել Պուտինին

Ալիևը շնորհակալություն է հայտնել Պուտինին

Իլհամ Ալիևը շնորհակալություն է հայտնել Վլադիմիր Պուտինին՝ AZAL ինքնաթիռի մասին մանրամասն տեղեկատվության համար: Ադրբեջանի նախագահը Դուշանբեում Ռուսաստանի նախագահի հետ հանդիպմանը ևս մեկ անգամ շնորհավորել է նրան ծննդյան օրվա առթիվ:

Ալիևի խոսքով՝ Ռուսաստանի և Ադրբեջանի հարաբերությունները այս տարի հաջողությամբ զարգացել են բոլոր ուղղություններով։

Ադրբեջանի նախագահը նշել է, որ կասկած չունի, որ հետաքննությունը, որը անձամբ ղեկավարում է Պուտինը, օբյեկտիվորեն կորոշի AZAL ինքնաթիռի կործանման պատճառները։ Նա նաև հիշեցրել է, որ ինքն ու Պուտինը կապի մեջ են եղել AZAL-ի միջադեպից ի վեր։

Պուտինի հետ հանդիպման ժամանակ նա վստահություն է հայտնել, որ նախագահների այսօրվա ուղերձները դրականորեն կընդունվեն։

Պուտինի և Ալիևի հանդիպումը տևել է շուրջ 1 ժամ։

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական