Միջազգային

Պուտինն ու Ալիևը հանդիպումը մեկնարկել են ավիաաղետի քննարկմամբ

Պուտինն ու Ալիևը հանդիպումը մեկնարկել են ավիաաղետի քննարկմամբ

Դուշանբեում մեկնարկել է Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Իլհամ Ալիևի  հանդիպումը։ Ալիևի հետ զրույցը Պուտինը սկսել է ավիաաղետի քննարկմամբ, որն էլ դարձել է երկրների հարաբերությունների սառեցման պատճառ: 

Պուտին կրկին ցավակցել է ողբերգական դրվագի առթիվ։  

Ռուսաստանի նախագահը նշել է, որ երկնքում անօդաչու թռչող սարքեր են եղել, բայց ՀՕՊ հրթիռի ուղղակի հարված ինքնաթիռին չէր կարող լինել, հակառակ դեպքում այն անմիջապես կավերվեր։ 

Ըստ նրա՝ ամենայն հավանականությամբ, օդանավը վնասվել է բեկորներից, հենց այդ պատճառով էլ օդաչուն մտածել է, որ բախվել է թռչունների երամին։  

«Մեր պարտքն է բացահայտել ճշգրիտ պատճառները», - ընդգծել է Ռուսաստանի ղեկավարը:

Գնահատեք հոդվածը

5.0 /5
2
գնահատական