Չեխիան կսկսի գնել ադրբեջանական «Ազերմաշ» գործարանում արտադրված «Նիվա» մեքենաներ՝ «ԱվտոՎԱԶ»-ի հետ գործընկերային ծրագրի շրջանակներում։
Չեխական «Idnes» պորտալի տվյալներով՝ ամենագնացն արդեն իսկ հետաքրքրություն է առաջացրել չեխ գնորդների շրջանում ոչ միայն հուսալիության, այլև կարոտախտի պատճառով։ Չեխերը «Նիվան» սկսել են սիրել 1983 թվականից` «Հյուրը» պաշտամունքային հեռուստասերիալից հետո։
Մեկ մեքենայի գինը Չեխիայում կկազմի մոտավորապես 24,000 դոլար։ Հաղորդվում է, որ մատակարարումները լիովին համապատասխանում են ԵՄ օրենսդրությանը։