Միջազգային

Ռեկորդային տուրիզմ Չինաստանում. 888 միլիոն ճանապարհորդություն ութ օրում

Ռեկորդային տուրիզմ Չինաստանում. 888 միլիոն ճանապարհորդություն ութ օրում

Չինաստանի ազգային օրվա արձակուրդները, որոնք տևել են հոկտեմբերի 1-8-ը, ցույց են տվել երկրի տուրիզմի աննախադեպ աճ։ Ութ օրվա ընթացքում չինացիները կատարել են 888 միլիոն ներքին ճանապարհորդություն, ինչը երկրի տնտեսությանը բերել է մոտ 113 միլիարդ դոլար։

Ըստ չինական CGTN-ի՝ այս ցուցանիշները հաստատում են Համաշխարհային բանկի կանխատեսումը, որ Չինաստանի տնտեսությունն այս տարի կաճի 4,8%-ով։ Զբոսաշրջիկների հսկայական հոսքերը ողողել են երկրի պատմական քաղաքները՝ Նանջինը, Յանցզի գետի երեք կիրճերը և տասնյակ այլ վայրեր։ Սահմանային անցումներով անցել է ավելի քան 16 միլիոն մարդ։

Հատկանշական է, որ զբոսաշրջիկները նախընտրել են ոչ միայն մեծ քաղաքները, այլև լեռնային հովիտները և գյուղական վայրերը։

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական