Միջազգային

Վաշինգտոնում վրդովված են. Պետդապարտամենտ է կանչվել Վրաստանի դեսպանը

Վաշինգտոնում վրդովված են. Պետդապարտամենտ է կանչվել Վրաստանի դեսպանը

Թբիլիսիում ամերիկյան դեսպանատունը հայտարարել է, որ Վրաստանի պետական անվտանգության ծառայության ղեկավարի Մամուկա Մդինարաձեի խոսքերը Վաշինգտոնում Վրաստանի դեսպանին Պետդեպարտամենտ կանչելու պատճառ են դարձել:

«Մենք խորապես մտահոգված ենք, որ Վրաստանի կառավարության բարձրաստիճան ներկայացուցիչները անպատասխանատու կերպով աջակցել են ԶԼՄ- ների այդ կեղծ հրապարակումներին, ինչը հանգեցրել է հանրային հետապնդման և ահաբեկման արշավի, որը հիմնված է բացառապես ոչ հավաստի տեղեկատվության վրա», - հայտարարել են դեսպանատանը:

Հիշեցնենք, որ Վրաստանի Պետանվտանգության ծառայության ղեկավար Մամուկա Մդինարաձեն հոկտեմբերի 1-ին հայտարարել էր, որ Թաիլանդից Վրաստանում ֆինանսավորվում են մարդիկ, որոնք աջակցում են խոշոր երկրներից մեկի դեսպանատունը հակաչինական նպատակների համար։

Գնահատեք հոդվածը

5.0 /5
2
գնահատական