Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն շնորհավորել է Իրակլի Կոբախիձեին՝ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների հաջող անցկացման համար:
Շնորհավորանքում նշվում է, որ «Վրացական երազանքի» թեկնածուների հաղթանակը հաստատում է նրանց պրոֆեսիոնալիզմը և լայն աջակցությունը երկրի ինքնիշխան զարգացման ուղեգծին:
Լուկաշենկոն ընդգծել է Վրաստանի հետ բարեկամական և միջտարածաշրջանային կապերը զարգացնելու պատրաստակամությունը, ինչպես նաև վարչապետին մաղթել է քաջառողջություն և աշխատանքային հաջողություններ: