Ղազախստանում «Սամրուկ-Կազինա» ազգային բարեկեցության հիմնադրամն իր տնօրենների խորհրդի կազմում ընդգրկել է SKAI (Samruk-Kazyna Artificial Intelligence) անունով արհեստական բանականության մոդել: Նեյրացանցը ներկայացվել է 2025 թվականի Digital Bridge միջազգային ֆորումի ընթացքում, որը կայացել է Աստանայում։
SKAI-ն ունի քվեարկելու իրավունք, կարող է վերլուծել հիմնադրամի փաստաթղթերը և գնահատել ղեկավարության կողմից կայացվող որոշումները։ Ակնկալվում է, որ SKAI-ի ներգրավումը տնօրինության խորհրդում կբարձրացնի կորպորատիվ կառավարման թափանցիկությունն ու որակը։
«Արհեստական բանականության հիման վրա նեյրացանցի ընդգրկումը Տնօրենների խորհրդում քվանտային ցատկ է. տեխնոլոգիաներն ու մարդիկ սկսում են համատեղ որոշումներ ընդունել, իսկ թվայնացումն անցնում է գործընթացներից դեպի կառավարման փիլիսոփայություն»,- նշել է «Սամրուկ-Կազինա» ԲԲԸ վարչության նախագահ Նուրլան Ժակուպովը։
SKAI-ը կսկսեն կիրառել արդեն առաջիկա տնօրինության խորհրդի նիստից։ Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը, հանդես գալով Digital Bridge-ում, հայտարարել է, որ մարդությունը պետք է արհեստական բանականությունն օգտագործի բացառապես խաղաղ նպատակներով և նոր տեխնոլոգիաներն ուղղի բարի գործերի համար։
«Աշխարհը մուտք է գործում արհեստական բանականության դարաշրջան։ Մենք բոլորս ականատես ենք լինում, թե ինչպես է այս հեղափոխական տեխնոլոգիան արմատապես փոխում քաղաքականությունը, տնտեսությունն ու միլիարդավոր մարդկանց առօրյան։ Հստակ նպատակ ենք դրել՝ Ղազախստանը պետք է երեք տարվա ընթացքում դառնա իրականում թվային երկիր»,- Տոկաևի խոսքերն է մեջբերում «Կոմսոմոլսկայա պրավդան»։