Միջազգային

Ուկրաինական հարվածից Բելգորոդի մարզում երեք մարդ է զոհվել

Ուկրաինական հարվածից Բելգորոդի մարզում երեք մարդ է զոհվել

Բելգորոդի մարզում երեք մարդ Է զոհվել սպորտային համալիրին Ուկրաինայի զինված ուժերի հրթիռային հարվածի հետևանքով, ևս մեկը տուժել է Շեբեկինսկի շրջանի Մասլովա Պրիստան գյուղի վրա հրթիռային հարվածի հետևանքով. հայտնել է շրջանի ղեկավար Վյաչեսլավ Գլադկովը: Նրա խոսքով՝ հրթիռը հարվածել է սոցիալական օբյեկտի շենքին։

Բելգորոդը, պարբերաբար ենթարկվում է օդային հարձակումների Ուկրաինայի զինված ուժերի կողմից։ Հոկտեմբերի 6-ին հրթիռային հարվածներ են հասցվել քաղաքի էներգետիկ ենթակառուցվածքներին, մասնավորապես, «Լուչ» Էլեկտրական ենթակայանին։ Զոհվել է երկու մարդ։ Հրթիռակոծությունից հետո Բելգորոդի մարզի մոտ 40 հազար բնակիչներ մնացել են առանց լույսի։  

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական