Թուրքիայի նախագահ Նախագահ Ռեջեփ Էրդողանն Ադրբեջանից վերադառնալիս պատասխանել է լրագրողների հարցերին: Նա նշել է, որ թյուրքական պետությունների կազմակերպությունում քննարկել են նաև Հարավային Կովկասում ստեղծված իրավիճակը։
«Մենք քննարկել ենք արտաքին քաղաքականության առաջնահերթ հարցերի ուղղությամբ համատեղ ջանքերը, ինչպիսիք են Գազայի հատվածը, Սիրիան և Հարավային Կովկասում կայունացման գործընթացը: Մենք մեր մոտեցումներն արտացոլել ենք հռչակագրում»,- ասել է նա։
Նա նաև անդրադարձել է Թրամփի հետ վերջերս ունեցած հանդիպմանը և Գազայի շուրջ վերջին զարգացումներին։
«Մենք միշտ կապի մեջ ենք եղել ՀԱՄԱՍ-ի հետ այս ողջ գործընթացի ընթացքում։ Հիմա մենք նորից կապի մեջ ենք։ Մենք բացատրում ենք, թե որն է առավել խելամիտ ճանապարհը, և ինչ է պետք անել, որպեսզի Պաղեստինը կարողանա վստահորեն գնալ դեպի ապագա։ Ինչպես ԱՄՆ կատարած մեր այցի, այնպես էլ` մեր վերջին հեռախոսազրույցի ժամանակ, մենք պարոն Թրամփին բացատրել ենք, թե ինչպես կարելի է Պաղեստինում հասնել կարգավորման: Նա, մասնավորապես, խնդրեց մեզ հանդիպել ՀԱՄԱՍ-ի հետ և համոզել նրանց` համաձայնել», - ասել Է Էրդողանը։
Էրդողանը ընդգծել է, որ Գազայում խաղաղության հույս կա այս պահին։