Մադրիդի կենտրոնում կառուցվող շենքի փլուզման հետևանքով զոհվել է չորս մարդ։
El Pais-ի տվյալներով՝ փրկարարները չորեքշաբթի երեկոյան հայտնաբերել են ևս երկու շինարարների մարմին, որոնք նախկինում անհետ կորած էին համարվում։
Ավելի վաղ Մադրիդի քաղաքապետ Խոսե Լուիս Մարտինես Ալմեյդան հաստատել է շինհրապարակում աշխատող երկու մարդկանց մահը։
«Վեցերորդ հարկը փլուզվել է, ինչի հետևանքով փլուզվել են բոլոր հարկերը՝ մինչև առաջինը», - ասել է նա։
El Pais-ի տվյալներով՝ փլուզման, որի պատճառը դեռևս անհայտ է, զոհերի թվում են երեք տղամարդ և մեկ կին։
Հաղորդվում է, որ ողբերգության պահին շինհրապարակում աշխատելիս են եղել մի քանի տասնյակ մարդիկ. այն պետք է դառնար չորսաստղանի հյուրանոց։