Միջազգային

Անքորիջի պայմանավորվածությունների օգտին ստեղծված հզոր թափը սպառվել է. Ռյաբկով

Անքորիջի պայմանավորվածությունների օգտին ստեղծված հզոր թափը սպառվել է. Ռյաբկով

Ալյասկայում Պուտինի և Թրամփի հանդիպումից հետո ուկրաինական կարգավորման համար ստեղծված թափը մեծ մասամբ սպառվել է եվրոպացիների ջանքերով. հայտարարել է փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը։

«Ցավոք, պետք է խոստովանել, որ Անքորիջում պայմանավորվածությունների օգտին ստեղծված հզոր թափը մեծ մասամբ սպառվել է պատերազմի հակառակորդների և կողմնակիցների ջանքերով», - լրագրողներին ասել է Ռյաբկովը։

«Սա ապակառուցողական գործունեության արդյունք է, հիմնականում` եվրոպացիների կողմից, որի մասին մենք բացահայտ և ուղղակիորեն խոսում ենք», - հավելել է փոխնախարարը։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական