Ուկրաինային Tomahawk թևավոր հրթիռների փոխանցումը կհանգեցնի իրավիճակի որակական փոփոխության, սակայն չի ազդի հատուկ ռազմական գործողության նպատակների վրա։ Մոսկվան Վաշինգտոնին կոչ է անում սթափ և ադեկվատ մոտենալ Կիևին մատակարարումների հարցին. հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը:
«Նման համակարգերի կիրառումը հնարավոր է միայն ամերիկյան անձնակազմի անմիջական ներգրավմամբ: Հուսով եմ, որ նրանք, ովքեր այս իրավիճակում Վաշինգտոնին դրդում են նման որոշում կայացնել, լավ գիտակցում են հետևանքների խորությունն ու լրջությունը», - ընդգծել է Ռյաբկովը: