Միջազգային

ՖԻՖԱ-ն տուգանել է ՀՖՖ-ին

ՖԻՖԱ-ն տուգանել է ՀՖՖ-ին

Հոկտեմբերի 7-ին ՖԻՖԱ-ի պաշտոնական կայքում հրապարակել է 2026թ. աշխարհի առաջնության որակավորման փուլի կարգապահական կոմիտեի որոշումների փաստաթուղթը։

Այս փաստաթղթից պարզ է դառնում, որ մի շարք երկրի ֆեդերացիաների շարքում տուգանվել է նաև ՀՖՖ-ն։ 

Մասնավորապես, թիմային ոչ պատշաճ վարքագծի, խաղերի ժամանակ կարգուկանոի և անվտանգության խախտման, խաղադաշտ ներխուժելու կամ ներխուժման փորձերի, հրավառություն կամ այլ առարկաներ վառել համար ՀՖՖ-ն Հայաաստան-Պորտուգալիա հանդիպմանը տուգանվել է 12 հազար շվեյցարական ֆրանկի չափով (շուրջ 15 հազար դոլար)։

ՀՖՖ-ն 1000 շվեյցարական ֆրանկով էլ տուգանվել է Իռլանդիայի հետ խաղում կարգապահության և անվտանգության խնդիրների, հրավառության կամ այլ առարկաների օգտագործման համար։

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական