Պերուում սկանդալ է բռնկվել կաթոլիկ եկեղեցու բարձրաստիճան հոգևորականի մասնակցությամբ։ Ջուլի քաղաքի եպիսկոպոս 51-ամյա Սիրո Կիսպե Լոպեսը ստիպված է եղել հրաժարական տալ, երբ Վատիկանի քննությունը բացահայտել է, որ նա ունեցել է 17 սիրուհի, որոնց միջև անգամ ֆիզիկական բախումներ են տեղի ունեցել։
Ըստ լրագրող Պաոլա Ուգասի, սկանդալը բացահայտվել է, երբ մի վանական կին՝ Լոպեսի սիրուհիներից մեկը, նախանձից դրդված փոխանցել է տեղեկատվություն եպիսկոպոսի մյուս հարաբերությունների մասին։
Լոպեսը բացահայտվել է իր տան աշխատակցուհու շնորհիվ, որին նա պատահաբար ուղարկել է լուսանկարներ և տեսագրություններ՝ նախատեսված իր սիրուհիներից մեկի համար։
Միաժամանակ, Լոպեսը քննության տակ է եղել նաև եկեղեցու միջոցների յուրացման կասկածանքով։