Էկվադորի նախագահ Դանիել Նոբոայի ավտոշարասյունը գրոհել է մոտ 500 հոգանոց ամբոխը։ Միջադեպը տեղի է ունեցել հենց այն ժամանակ, երբ պետության ղեկավարը ուղևորվելիս է եղել Կանյար նահանգ։ Այս մասին հայտնում է Reuters-ը։
Երկրի ղեկավարի մեքենայի վրա հայտնաբերվել են փամփուշտների հետքեր, սակայն Նոբոան չի տուժել։ Ոստիկանությունը ձերբակալել է 5 մարդու։
Նախագահի աշխատակազմը հայտարարել է, որ հարձակվողները գործել են «արմատականների հայացքներով»:
Ձերբակալվածներին նախատեսում են ահաբեկչության և սպանության փորձի մեղադրանքներ առաջադրել։
Էկվադորում բողոքի ցույցերը շարունակվում են սեպտեմբերի կեսերից։ Ակցիաների հեղինակը բնիկ ժողովուրդների կազմակերպությունն է, որը կրում է CONAIE անունը։ Հանրահավաքները պատասխան են դիզելային վառելիքի սուբսիդիաները չեղարկելու նախագահի որոշմանը։
Նոբոան ավելի վաղ հայտարարել էր, որ ցույցերի հետևում կանգնած է վենեսուելական Tren de Aragua խմբավորումը:
A pesar del ataque de un grupo a la caravana presidencial en Cañar, que se dirigía a anunciar la construcción de la planta de tratamiento en la provincia por USD 4.5 millones que beneficiará a 26.000 habitantes, a entregar el sistema de alcantarillado de Sigsihuayco de USD… pic.twitter.com/VJQIymtjwf
— Presidencia Ecuador 🇪🇨 (@Presidencia_Ec) October 7, 2025