Միջազգային

Կասպից ծովում երրորդ ուժեր չեն լինի

Կասպից ծովում երրորդ ուժեր չեն լինի

Սանկտ Պետերբուրգում Ռուսաստանի, Ադրբեջանի, Իրանի և Ղազախստանի ռազմածովային ուժերի հրամանատարների հանդիպման ժամանակ ստորագրվել է ռազմավարական համաձայնագիր: Փաստաթուղթն ուղղված է Կասպից ծովում անվտանգության ամրապնդմանը և համագործակցության զարգացմանը։ 

Համաձայնագրի գլխավոր դրույթն այն է, որ ոչ մի օտարերկրյա պետություն կամ արտատարածաշրջանային տերություն իրավունք չի ունենա միջամտել Կասպից ծովի ներքին գործերին: Կասպից ծովի անվտանգությունն ապահովվում է բացառապես մերձկասպյան պետությունների կողմից։ 

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական