Միջազգային

Առաջին անգամ հրապարակվել են Պուտինի և Կաբաևայի որդիների լուսանկարները

Առաջին անգամ հրապարակվել են Պուտինի և Կաբաևայի որդիների լուսանկարները

Վլադիմիր Պուտինի և Ալինա Կաբաևայի երկու որդիներն ստացել են ծածկանուններ և փաստաթղթերում գրանցված են որպես Իվան և Վլադիմիր Սպիրիդոնովներ, ըստ լրագրողներ Ռոման Բադանինի և Միխայիլ Ռուբինի «Царь собственной персоной» գրքում, հայտնում է «Агентство» գործակալությունը։ 

Նշվում է, որ երեխաները գրանցված են Սպիրիդոնով ծածկանումով (ամենայն հավանականությամբ՝ Պուտինի պապի՝ Սպիրիդոն Իվանովիչի անունով)։ Իվան և Վլադիմիր Սպիրիդոնով-Պուտինները ծնվել են 2015 և 2019 թվականներին Շվեյցարիայում և Մոսկվայում և ներկայումս ապրում են Վալդայում և Սոչիում։

«Դոսյեն» նախկինում հաղորդել էր, որ Պուտինի և Կաբաևայի որդիների անուններն են Իվան և Վլադիմիր․ սակայն հրատարակությունը նրանց անվանել է Պուտիններ՝ նշելով, որ նրանք ունեն գաղտնի փաստաթղթեր։

Մեկնաբանելով Պուտինի ծննդյան օրվա ծրագրերը՝ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը չէր մանրամասնել, թե արդյոք նախագահն օրը կանցկացնի իր ներկայիս ընտանիքի հետ։ Նա միայն ասել է, որ Պուտինին ջերմությամբ և սիրով կշնորհավորեն իր թոռները՝ իր դուստրերի երեխաները։

Ըստ կայքի՝ Պուտինի առաջին ամուսնությունից դուստրերը՝ Կատերինա Տիխոնովան և Մարիա Վորոնցովան, նույնպես ապրում են հորինված ազգանուններով: Տիխոնովայի ազգանունը, ամենայն հավանականությամբ, ծագում է նրա մայրական տատիկի՝ Եկատերինա Շկրեբնևայի հայրանունից։

«Պուտինը, Կաբաևան և նրանց երկու որդիները զգալի ժամանակ են անցկացնում նախագահի Վալդայի նստավայրում: «Проект»-ի տվյալներով՝ Կաբաևայի, նրա ժառանգների և աշխատակազմի համար այնտեղ կառուցվել է առանձին փայտե պալատ, սպա կենտրոն, մանկական հանգստի գոտի և մեծ այգի։

Գնահատեք հոդվածը

5.0 /5
2
գնահատական